Կովկասում կայունությունը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով.Ֆիդան
Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Թեհրանում կայացած Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդատվական «3+3» պլատֆորմի նախարարական հանդիպումը նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ»,-Ֆիդանի խոսքերն է մեջբերում Թուրքիայի ԱԳՆ-ն, որը տարածել է ՏԱՍՍ-ը։
Նախարարը նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու օգտին։ «Թուրքիան տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու կողմնակիցն է՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է Ֆիդանը, մատնանշելով 3+3 հարթակի կարևորությունը՝ տարածաշրջանի երկրների՝ սեփական խնդիրները «լուծելու» կարողությունը» միջազգային հանրությանը ցույց տալու հաարցում:
Նրա «հուսադրող է, համարել որ վերացվել են տարածաշրջանում համագործակցության և բարեկամության հաստատման խոչընդոտները»։
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ կարգավորման գործընթացի արագացմանը և Կովկասում խաղաղության գործընթացի արագացումը կնպաստի տարածաշրջանային տրանսպորտային կապերի բացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանում ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը
- Վրաստանը չի մասնակցում Թեհրանում այսօր կայանալիք «3+3» ձևաչափի հանդիպմանը
- Իրանցի դիվանագետը մանրամասներ է հրապարակել Թեհրանում կայանալիք հանդիպման օրակարգից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան