Ես շատ երջանիկ եմ և ցանկանում եմ մնալ Ինտերում. Մխիթարյան
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է կարիերան միլանյան ակումբում շարունակելու ցանկության մասին, գրում է «Արմսպորտ»-ը։
«Ես շատ երջանիկ եմ այստեղ և ցանկանում եմ մնալ «Ինտերում»։ Իմ գործակալն աշխատում է և բանակցություններ է վարում պայմանագրի երկարաձգման շուրջ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Մխիթարյանը Ինտերում է հանդես գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Ա Սերիայում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին