«Պատմությունը կրկնվում է․․․». Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ կբարձրանա «Խենթը»
Հոկտեմբերի 31-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ կբարձրանա «Խենթը» ներկայացումը՝ ըստ Րաֆֆու համանուն վեպի։ Ներկայացման ռեժիսորն է՝ Դավիթ Հարությունյանը։ Շուրջ վեց ամիս տևած աշխատանքներից հետո ներկայացումը հանձնվում է հանդիսատեսին։
«Այս ժամանակայատավածում՝ այն ինչ ապրում է յուրաքանչյուր հայ, ամբողջ արհավիրքներն որոնց ականատեսն ենք լինում այսօր, էթնիկ զտումները, պատերազմը, այն ինչ տեսանք, լսեցինք և զգացինք մեծ վերք և հետք թողեց բոլորիս մեջ․․․ Կարծում եմ՝ սա այդ հետքի արտացոլանքն է։ Թվում է՝ ոչինչ չի փոխվել, պատմությունը կրկնվում է․․․»,- նշում է Դավիթ Հարությունյանը։
Ռեժիսորն ընդգծում է, որ ներկայացման խնդիրը մարդկանց հուզելու մեջ չէ, այլ գոյի պահպանությանը մասին մտածելու, չցեղասպանվելու ելքը գտնելու մեջ է․ «Րաֆֆին երևի չգիտեր էլ, որ մարգարե է, ցավոք սրտի՝ դեպքերը կրկնվում են եւ ամեն խնդրի սկզբնաղբյուրն եւ պատճառները Րաֆֆին ի ցույց է հանում այս ստեղծագործությունում»։
Դավիթ Հարությունյանը նշում է, որ նոր սերունդները մշտապես պետք է հնարավորություն ունենան դիտելու այս ներկայացումը։ Ռեժիսորը վստահ է, որ «Խենթը» վեպում շատ պատգամներ, շատ իմասաստներ, ամբարված մտքեր եւ թանկարժեք խորհուրդներ կան, որոնք միանշանակ պահպանվել են ներկայացման մեջ։
Ռեժիսորի խոսքով, հանդիսատեսը կտեսնի հրաշալի կերպարներ, նոր դեմքեր, մարդկանց, որոնք նվիրված են եղել ներկայացման կայացմանը․ «Պետք է նշեմ և շնորհակալություն հայտնել ստեղծագործական կազմին, ովքեր իսկապես ջանք չեն խնայել որպեսզի ներկայացումը կայանա, հատուկ շնորհակալություն եմ հայտնում պիեսի հեղինակին՝ Սուրեն Հարությունյանին, բեմադրող նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Գարեգին Եվանգուլյանին , զգեստների նկարիչը՝ Մարինա Թադևոսյանին,կոմպոզիտոր՝ Վահան Արծրունուն, խորեոգրաֆ՝ Անահիտ Ենոքյանին»։
Պատանի հանդիսատեսի թատրոնից հայտնում են, որ ներկայացման պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 31ին, նոյեմբերին 1-ին եւ 2-ին Պատանի հանդիսատեսի թատրնում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա