Վրաստանը 100 տոկոսով կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ. Կալաձե
Այսօրվա գնահատականներով՝ Վրաստանը 100 տոկոսով կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ, լրագրողներին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Քաղաքապետի խոսքով, չնայած ողջ «արմատական ընդդիմությունը» փորձում է թույլ չտալ, որ երկիրը ստանա կարգավիճակ, սակայն, քաղաքապետի համոզմամբ՝ Վրաստանն անպայման կստանա այդ կարգավիճակը։
«Ամեն ինչ արված է, այլևս փաստարկ չկա, թե ինչու չպետք է մեզ կարգավիճակ շնորհեն»,- ասել է Կալաձեն։
Նշվում է, որ այս տարեվերջին Եվրամիությունը կգնահատի Վրաստանի առաջընթացն ընդլայնման զեկույցի շրջանակներում և կորոշի` երկրին տալ թեկնածուի կարգավիճակ, թե՝ ոչ։