Վրաստանը չի մասնակցում Թեհրանում այսօր կայանալիք «3+3» ձևաչափի հանդիպմանը
Վրաստանը չի մասնակցի այսօր Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափի հանդիպմանը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա)։
«Վրաստանը չի մասնակցում հանդիպմանը և երբեք չի մասնակցել (այս ձևաչափով)»,- հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։
eadaily.com-ը գրում է, որ Թբիլիսին մնում է միակ երկիրը, որը կտրականապես հրաժարվել է մասնակցել Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ ստեղծված Ռուսաստանի մասնակցությամբ «Հարավային Կովկասում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար տարածաշրջանային համագործակցության նոր հարթակի» հանդիպումներին։
Ձևաչափում տեղ է պահպանվում Վրաստանի համար, հանդիպումը շարունակում է կրել «3+3» անվանումը, թեև դրան կմասնակցեն հինգ երկրների արտգործնախարարներ։
Հիշեցնենք, որ այս ձևաչափի առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի դիվանագետը մանրամասներ է հրապարակել Թեհրանում կայանալիք հանդիպման օրակարգից
- Միրզոյանը Թեհրանում նաև երկկողմ հանդիպումներ կունենա
- Վաղը կկայանա «3+3» ձևաչափով հանդիպում արտգործնախարարների միջև
- Լավրովն ու Բայրամովը ճշգրտել են «3+3» հարթակի գործունեության մոտեցումները
- Իրանական կողմից հրավել է եղել՝ մասնակցելու «3+3» ձևաչափով բանակցություններին․ Կոստանյան
- Պատրուշևը Ալիևի հետ քննարկել է «3+3» ձևաչափը
- 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում․ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան