Որպեսզի մենք հետո բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք. Տիգրան Ավինյան
«Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ»,-քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Առաքելյանը՝ զեկուցելով մայրաքաղաքի տարածքում ինքնակամ տեղադրված գովզդներն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ դրանք ապամոնատաժելու աշխատանքների մասին հանձնարարականը:
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ այդ գովազդների 80 %-ն ապամոնտաժվել է տնտեսվարողների կողմից՝ քաղաքապետարանի հորդորից հետո:
«Բոլոր տնտեսվարողներին առաջարկվել է նաև աջակցություն, որպեսզի առկա գովազդն ապամոնտաժելուց հետո մեր նոր ձևաչափի առկա սահմանված չափորոշիչների շրջանակներում մենք խորհրդատվություն տրամադրենք, թե ինչ տարբերակներով կարելի նորը տեղադրել»,-ասաց Գրիգորյանը և տնտեսվարողներին հորդորեց հիմնականում իրենք իրենց ուժերով այն անեն:
Փոխքաղաքապետը հայտնեց, որ խնդիրը պատժելը չէ, այլ քաղաքի արտաքին տեսքն է՝ վստահեցնելով, որ համագործակցող բոլոր տնտեսվարողներին կաջակցեն:
«Կարևոր է, որ այս գործընթացը վերաբերի ոչ միայն նոր գովազդներ տեղադրող տնտեսվարողներին, այլև հին գովազդներն ունեցողներին»,-արձագանքեց Տիգրան Ավինյանը և հավելեց, որ Դիսբալանս կարող է լինի, քանի որ նախկինից թույլտվություն ունեցող տնտեսվարողներն նույնպես ունեն հին տեսքի գովազդներ, բայց դրանք պետք է փոխվեն մինչև հունվարի մեկը:
Նա քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներին հորդորեց այդ բոլոր տնտեսվարողներին տեղեկացնել գործընթացի մասին, որպեսզի տեղավորվեն ժամկետների մեջ:
«Որպեսզի մենք հետո բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք, կամավոր և ընկերաբար այս գործընթացը տեղի ունենա, որովհետև քաղաքը, իրապես, այս գովազդային աղբից պետք է ազատվի»,-հայտարարեց Ավինյանը և հույս հայտնեց, որ տարեվերջում մեկնարկած բարեփոխումների փուլը պետք է ամփոփեն:
Նրա խոսքով՝ չափանիշները խախտող նոր գովազդների տեղադրումն արգելված է ներկայում, բայց հները պետք է ամբողջությամբ փոխվեն:
«Տնտեսվարողները պետք է իմանան, որ հունվարի մեկից ամբողջ ուժով ուժի մեջ են մտնում գովազդային նոր չափանիշները, հետևաբար՝ մեզանից նեղացող չլինի»,-կրկնեց Երևանի քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Չէ, նորմալ նախագծող է պետք.Ավինյանը չհամաձայնեց, որ ջրագիծը քաղաքապետարանը նախագծի
- Գործադիրը թույլատրեց դեղերի արտաքին գովազդը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին