Իսրայելի պաշտպանության բանակը նշել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունը չեղարկելու պայմանը
Գազայի հատվածում ցամաքային գործողություն չի լինի, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի բոլոր գերիներին և հանձնվի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը ավստրալական «ABC» ռադիոյին տված հարցազրույցում:
Եթե ՀԱՄԱՍ-ը դուրս գա իսրայելցի խաղաղ բնակիչների թիկունքում գտնվող իր թաքստոցներից, ինչպես դա անում է հիմա, վերադարձնի մեր պատանդներին՝ բոլոր 212-ին, և հանձնվի անվերապահորեն, ապա պատերազմը կավարտվի։
Իսկ եթե ՀԱՄԱՍ-ը դա չանի, ապա իսրայելական բանակը ստիպված կլինի ցամաքային գործողություն իրականացնել«,- ասել է Կոնրիկուսը։
Նա չի կարողացել միանշանակ պատասխանել հարցին, թե ՑԱԽԱԼ-ի համար ինչն է ավելի առաջնային՝ ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը, թե բոլոր գերիների ազատ արձակումը:
Կոնրիկուսը նաև մեկնաբանել է աշխարհի տարբեր երկրներում Պաղեստինին սատարող ակցիաները՝ նշելով, որ մարդիկ որևէ կողմի ընտրում են միայն սեփական բարոյականությունից ելնելով:
«Եթե ցանկանում եք լինել ահաբեկիչների կողքին և աջակցել նրանց, դա ձեր ընտրությունն է»,- ասել Է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի հարվածներից 30 մարդ Է զոհվել
- Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայում նոր քայլերի նախապատրաստման մասին
- Իսրայելի պաշտպանության նախարարը խոսել է Գազա ներխուժելու մասին
- Իսրայելը նախապատրաստվում է ցամաքային հարձակման. BBC
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան