Աճուրդում վաճառվել է տան դուռը, որտեղ սպանվել է Ռոման Պոլանսկու կինը
Կալիֆորնիայի Julien's Auctions աճուրդում վաճառվել է այն տան մուտքի դուռը, որտեղ 1969 թվականին սպանվել է դերասանուհի և ռեժիսոր Ռոման Պոլանսկու կինը՝ Շերոն Թեյթը։ Այս մասին հայտնում է Independent թերթը։
Արտեֆակտը, որը նախկինում գնահատվում էր 2-4 հազար դոլար, վաճառվել է 127 հազար դոլարով։ Հաղորդվում է, որ լոտի համար դիմել է 40 գնորդ, որոնց պայքարի արդյունքում դրա գինը աճել է գրեթե 60 անգամ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, նոր սեփականատիրոջ անունը չի հաղորդվում:
Դուռը գտնվել է Բևերլի Հիլզի Սիելո Դրայվի տան մուտքի մոտ, որտեղ Ռոման Պոլանսկին և հղի Շերոն Թեյթը ապրում էին ութ ամիս, մինչև դերասանուհին 1969 թվականի օգոստոսի 8-ին սպանվեց Չարլզ Մենսոնի «Ընտանիք» խմբավորման անդամների կողմից: Բանդայի անդամներից մեկը՝ Սյուզան Աթկինսը, հանգուցյալի արյանով դռան վրա գրել է «Խոզ» բառը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին