Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի շրջանակում 53 միլիարդ դրամ է հատկացվելու
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի շրջանակում 53 միլիարդ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշում է կայացված։ Կառավարության հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Ներկայացված տվյալների համաձայն, 100 հազարական դրամների աջակցության ծրագրով արդեն իսկ հատկացրել են 10 միլիարդ դրամ։
«Եվս կատարվել էին մի քանի վճարումներ հիմնականում մարզպետարաններին, որոնք տեղերում ապահովում են բռնի տեղահանված արցախցիներին սննդով ու կեցության տարբեր պայմաններով։ Այդ ուղղությամբ արդեն իսկ տարբեր միջոցառումների շրջանակներում տարբեր որոշումներով ծախսել ենք մոտ 3 միլիարդ դրամ»,- ասաց Խաչատրյանը։
Հատկացում է կատարվել նաև 40+10 հազարական դրամների առնչվող միջոցառման նպատակով։ Փոխվարչապետի ներկայացմամբ, 2 միլիարդ արդեն հատկացրել են, 3 միլիարդ, ամենայն հավականությամբ, կհատկացնեն այս շաբաթվա ընթացքում։
«Հաջորդ հինգ ամիսների ընթացքում, բացի հոկտեմբեր ամսվա համար նախատեսված հատկացումը 40 հազարականների ու 10 հազարականների գծով, կեցության հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով կհատկացվի ևս 25 միլիարդ դրամ։
Այս թվարկածները միասին կազմում է 43 միլիարդ դրամ։
Այսօր հայտարարված նոր միջոցառման նախնական գնահատականը մոտավորապես ամսական 5 միլիարդ դրամ է։ Ծրագիրը երկու ամսով է։
Հետևաբար, կայացված որոշումների շրջանականում կառավարության կողմից աջակցության բոլոր ծրագրերին հանրագումարով 53 միլիարդ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշում է կայացված»,- ասաց Տ.Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բանկային հաշիվներին բավականաչափ խնայողություններ ունեցող արցախցիները 50 հազարական դրամները չեն ստանա. Խաչատրյան
- Ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ չունենալու պատճառով. Մելիքյան
- 100 հազար դրամ աջակցություն ստանալու նպատակով 306 անչափահասի դիմում մերժվել է
- Բռնագաղթածներն ինչպես կարող են ստանալ 100 հազար դրամ աջակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան