30 տարի ապարդյուն գնացել ենք ազգային իղձերի աղետի ճանապարհով. Գուրգեն Արսենյան
«Կարծիքս այն է, որ մենք առանց մի դրամ ծախսելու ևս մի քանի տոկոս ավելացրեցինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը»,-անդրադառնալով նախօրեին ռուսական հեռուստաալիքներից մեկով ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության թեմայով քննարմանը Անդրանիկ Թևանյանի մասնակցությանը՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների եթերազրկման գործընթացն կարող է անվերջ տևել, և պետք է խոսքի ազտությունը պահպանվի:
«Դա շոու էլ չեր, այլ նրանք ընտրել էին երդվյալ ատենակալների մոդելը, որ դատարաններում նստում են և ամեն մեկը փորձում է իր կարծիքն ասել մեղադրյալի վերաբերյալ: Հյաստանից ցուցմունք տղվոներ գնացին հայկական ազգանունով, տարօրինակ գործիչներ, որոնք որոշեցին, որ պետք է գնան և ոչ մասնագետ ատենակալների մոտ ցուցմունք տան, որպեսզի մի հատ էլ դատավճիռ կայացնեն: Ցանկանում էին, որ լավ լինի, սակայն ստացվեց՝ ինչպես միշտ»:
Նրա խոսքով, հերթական անգամ ռուսական հեռուստաընկերության քարոզչությունը, որը պետք է սպասարկեր որոշակի նպատակ, լրիվ այլ արդյունք ձևակերպեց:
Արսենյանը հայտարարեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն չկա, ինչպես Փաշինյանն էր հայտարարել Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ:
Նա չհամաձայնեց, որ այդ հարցազրույցից հետո Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հակառուսական ելույթ ունեցավ:
«Հեռահար ծրագրեր ունենալով՝ բացահայտ ասաց՝ դուք կարող եք արդեն ՀՀ տարածքում իրականացնել այն գործունեությունը, որը փոխշահավետ կլինի և՛ Հայաստանին , և՛ Եվրամիությանը՝ խողովակաշարեր, ավտոճանապարհներ, էլէկտրական հաղորդակցության բարձրավոլտ գծեր, նո ուղիներ՝ պայմանական «Հայկական խաչմերուկ» անունով»,-Փաշինյանի ելույթը մեկնաբանեց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ նպատակն ակտիվ տնտեսական հարաբերություններն են և՛ տարածաշրջանի երկրների, և՛ ԵՄ-ի, Թուրքիայի, Իրանի հետ:
Շարունակելով մեկնաբանությունը՝ Արսենյանը հավելեց. «Այն նշանակում է, որ մենք անցնում ենք 30-ամյա պաշարված ռեժիմի ամրոցից, բաց, խաղաղ, փոխշահավետ համագործակցության ռեժիմին և այդ պատրաստակամության մասին հայտարարվեց ի լուր աշխարհի»:
ՔՊ-ական պատգամավորն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ ծավալվող գործընթացներին:
«Հայ-ադրբեջանական մեր 30-ամյա ամենօրյա տաք կամ սառը պատերաազմն էս պահին ավարտվել է»,-հայտարարեց Արսենյանը և արձագանքելով լրագրողի հակադարձմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է թշնամու զորքը ՀՀ սուվերեն տարածում, ասաց, որ կան առօրյա խնդիրներ, որոնք պետք է լուծեն:
Նա հորդորեց չվերադառնալ նախկին քննարկումներին:
«Չվերադառնանք այն նույն քննարկմանը, որը 30 տարի ապարդյուն տարել է հայկական, քաղաքական, տնտեսական, ինտելեկտուալ միտքը մի ճանապարհով, որի արդյունքը մենք արձանագրեցինք, որպես ազգային իղձերի աղետ, հիմա մենք պետք է մեր պետական իղձերը դնեն արդյունավետ ռելսերի վրա»,-հայտարարեց Արսենյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա