«Ժողովուրդ». Անդրանիկ Թևանյանը կհայտարարի ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը առաջիկայում հայտարարելու է ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին:
Մեր տեղեկություններով՝ խմբակցությունը հիմնական կազմով պատրաստվում է գնալ ավագանու աշխատանքներին և այնտեղ շարունակել իր գործունեությունը:
Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, Թևանյանը, ի տարբերություն Հայկ Մարությանի, որը հայտարարել է մանդատը վերցնելու մասին, վայր կդնի մանդատը և կշարունակի իր գործունեությունը՝ որպես ընդդիմադիր գործիչ, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում