Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է լիբանանահայությանը անվտանգային լուծումներ առաջարկելու համար.ՀՀ ԱԳՆ
Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների, ինչպես նաև հայ համայնքային կառույցների ղեկավար շրջանակների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև բազմահազարանոց լիբանանահայությանը անվտանգային լուծումներ առաջարկելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշել է, որ այս պահի դրությամբ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել:
«Ի պատասխան մի քանի հարցումների՝ դեսպանության կողմից տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում նաև՝ այս պահին գործող Բեյրութ-Երևան կոմերցիոն չվերթների վերաբերյալ»,-տեղեկարցել է Անի Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ սահմանին գտնվող քաղաքի բնակչության տարհանման մասին
- Լիբանանահայությունն Արցախին զորակցելու հավաք է կազմակերպել