Սամվել Տեր-Սահակյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի թիմը ոսկե մեդալը՝ Սերբիայի առաջին լիգայում
Սամվել Տեր-Սահակյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի առաջին լիգայում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Ռոբերտը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 15 կետով, Սամվելը 11 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 4 կետով։
Նշենք, որ մեր շախմատիստները մրցաշարում պարտություն չեն կրել:
Սամվելը և Ռոբերտը հանդես էին գալիս «Naftagas» թիմի կազմում, որի կազմում էին նաև միջազգային գրոսմայստեր Բրանկո Տադիչը և միջազգային վարպետներ Միլոշ Ստանկովիչը, Ստեֆան Տադիչը, Միլովան Ռատկովիչը և Պրեդրագ Բոդիրոգան:
Հիշեցնենք, որ Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի թիմը ևս ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի կանանց առաջին լիգայում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին