Politico. Ֆրանսիան հասկացրեց, որ չի պատրաստվում կողքից նայել
Միջազգային մամուլն ակտիվորեն լուսաբանել է Հայաստանին զինելու մասին ֆրանսիական կողմի հայտարարությունները։
Politico-ն հիշեցնում է Ֆրանսիայի կառավարության հայտարարությունը՝ Հայաստանին հակաօդային պաշտպանության սպառազինություն վաճառելու մասին, ինչպես նաև հիմնավորումը, «քանի որ մեծանում են մտավախությունները, որ Ադրբեջանն անցած ամիս Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո կարող է հարձակվել հարևան Հայաստանի վրա»։
Աղբյուրը գրում է՝ Ֆրանսիայի հայտարարությունը հնչեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը հռչակելուց ընդամենը մեկ ամիս հետո, ինչը ստիպեց Լեռնային Ղարաբաղում ապրող ավելի քան 100. 000 էթնիկ հայերի լքել իրենց տները։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգությունէ հայտնել, որ Ադրբեջանի տարածաշրջանային հավակնություններն այդքանով հնարավոր է չվերջանան, և բոլոր հայացքներն այժմ ուղղված են Զանգեզուրի միջանցքին՝ ցամաքային հատվածին, որն անցնում է Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով:
Վտանգն այն է, որ Բաքվի զինված ուժերի մի քայլը կարող է ավելի մեծ հակամարտություն բորբոքել Հարավային Կովկասում, որտեղ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանն ունեն ռազմավարական շահեր:
«Ֆրանսիան՝ Եվրոպայի ամենամեծ սփյուռքահայ համայնքն ունեցող երկիրը, հասկացրեց, որ չի պատրաստվում նստել ու կողքից նայել»,-գրում է Politico-ն ու մեջբերում Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հայտարարությունները. «Նույնիսկ եթե մենք միևնույն ռազմական ու քաղաքական դաշինքներում չենք, մենք ենթադրում ենք, որ պաշտպանական համագործակցությունը հիմնված է պարզ սկզբունքների վրա, դու պետք է կարողանաս պաշտպանել քեզ ու քո քաղաքացիական բնակչությանը»։
Աղբյուրը գրում է, որ Արևմուտքի կողմից Հայաստանին ցուցաբերվող քաղաքական աջակցությունն աճում է այն ժամանակ, երբ Հայաստանն աշխատում է իրեն Ռուսաստանից հեռու պահել։
Լուսանկարը՝ սկզբնաղբյուր կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, ՌԴ-ի և Կենտրոնական Ասիայի հետ. Միրզոյան
- Պապիկյանը Ֆրանսիայում քննարկել է հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցության հարցեր
- Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում Հայաստանի հետ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել
- Առաջնահերթ պաշտպանական բնույթի են. Քոչարյանը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք զենքի մասին
- Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
- Ֆրանսիան և Հայաստանը հոկտեմբերի 22-ին սպառազինություն գնելու պայմանագիր կկնքեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան