Իրանի նախագահ. Հարավային Կովկասում չլուծվող խնդիր չկա
Հարավային Կոսվկասում չլուծվող խնդիր չկա։ «Իրնա» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։
Նախագահ Ռայիսին ընդգծել է Թեհրանում կովկասյան համագործակցության խմբի ներուժը՝ խնդիրների և մարտահրավերների լուծման համար։ Նա հանդես է եկել տարածաշրջանային երկրների միջև մերձեցման և երկխոսության օգտին՝ որպես այս մարտահրավերների արդյունավետ լուծում:
Իրանը կարծում է, որ կովկասյան տարածաշրջանի երկրների միջև բանակցությունները ճանապարհ կհարթեն խնդիրների լուծման համար, իսկ օտարերկրացիների միջամտությունն ավելի կբարդացնի խնդիրները։
Ըստ աղբյուրի, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն արձագանքել է առանց արտաքին միջամտության միջտարածաշրջանային բանակցությունների միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելու անհրաժեշտությանը՝ նշելով, որ Թեհրանում կովկասյան համագործակցության այդ հանդիպումը հյուրընկալելը ճանապարհ է հարթում տարածաշրջանային շահերին համապատասխան մարտահրավերների լուծման համար։
Ֆիդանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նշանակալի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Հիշեցնենք, որ երեկ Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Պետդեպի խոսնակը՝ Թեհրանում հանդիպման մասին. Իրանին ու Ռուսաստանին չենք համարում վստահելի գործընկեր
- Հայաստանը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, ՌԴ-ի և Կենտրոնական Ասիայի հետ. Միրզոյան
- «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել
- Թեհրանում հանդիպել են Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը
- Թեհրանում ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը
- Իրանի ԱԳՆ. Թեհրանի հանդիպումը կարող է հիմք ստեղծել Հարավային Կովկասում խաղաղության համար
- Վրաստանը չի մասնակցում Թեհրանում այսօր կայանալիք «3+3» ձևաչափի հանդիպմանը
- Վաղը կկայանա «3+3» ձևաչափով հանդիպում արտգործնախարարների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան