Գուրգեն Արսենյանը հաստատեց՝ իր թեկնածությունը ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու համար
«Որևէ մեկին որևէ պաշտոնում նշանակելու առաջարկ անելու համար նախ այդ թեկնածուն անցնում է հայկական ընթացակարգով»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք իրեն ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու առաջարկ է արվել։
«Ո՞նց եք կարծում, առանց ինձ առաջարկություն անելու՝ գաղտնի ընթացակարգեր են իրականացրել, իմ թեկնածությունն ուղարկել են ՌԴ, եթե ՌԴ-ն ասի այո, ես համաձայն եմ, ես պետք է որոշեմ՝ գնալու եմ, թե՞ չէ։
Ո՞նց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերն այս պահին գտնվում են ՌԴ-ում»,- ասաց Գ. Արսենյանը՝ հավելելով, որ իր թեկնածության ագրեմանները Մոսկվայի կողմից մերժվելու մասին լուրը ապատեղեկատվություն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան