Քաղաքական 09:17 24/10/2023 Հայաստան

Հայաստանը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, ՌԴ-ի և Կենտրոնական Ասիայի հետ. Միրզոյան

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում։ Նախարար Միրզոյանը հավելել է, որ առկա խնդիրների կարգավորումը կարող է տարածաշրջանում ապահովել համագործակցային մթնոլորտ՝ որպես զարգացման կարևոր երաշխիք։

Ընդգծելով, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից՝ Արարատ Միրզոյանը որպես ուղենիշ նշել է ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և ի մասնավորի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ «Ընդ որում, կարևոր է հավատարմությունն այս սկզբունքներին ինչպես մեր գործողություններում, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի հռետորաբանության մեջ։ Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր։ Հայաստանն, իր հերթին, հավատարիմ է այս սկզբունքներին»,- իր խոսքում ընդգծել է Արարատ Միրզոյանը։

Վկայակոչելով նախորդ՝ 2021թ. դեկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ այս խորհրդակցությունները չեն վերածվելու հակամարտությունների քննարկման հարթակի, այլ առավելապես կենտրոնանալու են համատեղ տնտեսական և զարգացման օրակարգերի վրա՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը տնտեսության, լոգիստիկայի, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, մշակութային ժառանգության պահպանման և այլ ոլորտներում։

Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ Մենք կարծում ենք, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիների հատումը մեր տարածաշրջանում և այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ մեզ բոլորիս համար»։

Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ-ն կարևորում է հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների՝ միմյանց ինտեգրման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման կամ վերագործարկման միջոցով. Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով ապահովելով իր տարածքով անցնող երկաթուղու հասանելիությունը տարածաշրջանային մյուս երկրների, ինչպես նաև այլ միջազգային անցման համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:22
Դատելով կապիտուլյանտների վարած «քաղաքականությունից»՝ Հայաստանի առջև ծառացած է լինելու անվտանգության հարցը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Եթե հավատանք GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության, այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Հայաստանում ապրելն ավելի թանկ է, քան եվրոպական շատ քաղաքներում, ինչո՞ւ բունտեր տեղի չեն ունենում․ Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ «Ինչո՞ւ մեզանում սոցիալական բունտեր տեղի չեն ունենում: Չէ՞ որ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ
Նոյեմբերի 5-ին, ժամը 17:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՀԺՄ-ն ՔՊ-ին հորդորում է քննության առարկա դարձնել Ալեն Սիմոնյանի պահվածքը
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել,  որում ասվում է․ «Հոկտեմբերի 31-ին հերթական միջադեպն է գրանցվել...
Աղբյուր` Panorama.am
19:41
Ադրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակ
«Գեղարդ» հիմնադրամը գրում է․ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ տևական պահանջներն, ինչպես նաև դրանց...
Աղբյուր` Panorama.am
19:29
ՌԴ-ում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության...
Աղբյուր` Panorama.am
19:18
Ռուսաստանը Երևանին և Բաքվին չի մղում «չհասունացած խաղաղության». Լավրով
Ռուսական կողմը, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել: Այս մասին ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
19:01
Կոտայքի մարզի բնակիչը կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարը լայն թափով շարունակվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները
Նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ինչպե՞ս հանձնվեց Արցախը․ Զոհրաբյան
«Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:20
Սարքե՛ք Երևանի մայթերը, փող կա, չէ՞․ Պիպոյան
Երգչուհի Լիլիթ Պիպոյանը գրում է․ «Երևանի քաղաքապետարան, սարքեք Երևանի մայթերը, հատկապես կենտրոնի: Սալիկները վատ վիճակում են,...
Աղբյուր` Panorama.am
18:08
Իսրայելը մեղադրել է Թուրքիային ՄԱԿ-ին ուղարկված նամակի համար
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչը խիստ է արձագանքել Թուրքիայի կողմից ՄԱԿ-ին ներկայացված և 52 երկրների կողմից ստորագրված նամակին, որով...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին
Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև...
Աղբյուր` Panorama.am
17:51
Լազարևը ներողություն է խնդրել «Ну ка все вместе» շոուում հանուն Արփի Աբգարյանի սկանդալի համար
Երգիչ Սերգեյ Լազարևը բացատրել է  «Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ իր սկանդալային արարքի պատճառը։ Նա իր...
Աղբյուր` Panorama.am
17:45
ԲԴԽ-ն արդեն անթաքույց միջամտություն է իրականացնում յուրաքանչյուր գործով. Զարուհի Նախշքարյան
«Այս որոշումը մի խայտառակ բան է, որը ևս մեկ անգամ ամրագրում է հասարակության մեջ տեղ գտած կարծիքը, որ Բարձրագույն Դատական խորհրդի հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:35
Հավատի մասին չի խոսքը, ադրբեջանցիները պետք է հետ գնան. Սյունիքի մարզպետ
«Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացն ամբողջ պարագծով ավարտվի, ամբողջ երկայնքով լինի։ Մի քանի տարիներին լինի, բայց լինի»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:27
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվեն նաև արցախահայությանը, Արցախի մշակութային ժառանգությանը վերաբերող հարցեր
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն...
Աղբյուր` Panorama.am
17:04
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900.000.000 ՀՀ դրամ է վերադարձվել պետությանը
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ես ամուսնալուծված եմ, չունեմ կին. Շրջակա միջավայրի նախարար
«Ես ամուսնալուծված եմ, չունեմ կին, որ հիմա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում է աշխատում»,-  ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
16:32
Պուտին. ՌԴ-ն կշարունակի անել ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար
«Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար»,- հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
16:14
Էս անճար ժողվուրդն է տրանսպորտից օգտվում, իշխանությունն էլ թոկը գցել է վզից ու ձգում է. Քաղաքացիները՝ ուղեվարձի նոր կարգի վերաբերյալ
Panoarama.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում տրանսպորտի ուղեվարձի վճարման նոր համակարգի ներդրմանը և արդյո՞ք գոհ են...
Աղբյուր` Panorama.am
16:14
«Ջաղաց» հանգստի կենտրոնում երկու խմած կանայք ծեծկռտուքի են մասնակցել. Նրանց մասով նյութերն ուղարկվել են դատարան
Այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու...
Աղբյուր` Panorama.am
15:59
Սունդուկյանի թատրոնի տնօրենն ինքնիրավչություն է կատարում, հաղորդում ենք ներկայացրել. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
«Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ «Հաղորդումն այն մասին է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ոնց որ Ջոկեր լինես, Մերի. Անդրանիկ Հարությունյանը նմանակում է Փաշինյանին
Դերասան Անդրանիկ Հարությունյանը նմանակել է Նիկոլ Փաշինյանին։ Տիկտոկում նա կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ մեքենա է քշում, կողքին Ջոկերի...
Աղբյուր` Panorama.am
15:41
ՆԳՆ-ն մանրաասներ է հրապարակել Աբովյան փողոցում տեղի ունեցած դանակահարությունից
«Հերացի» բժշկական կենտրոնից նոյեմբերի 4-ի ժամը 7.35-ին  ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
15:40
Փաստացի վտանգավոր ռեպրեսիա է, որը կարող է կաշկանդել դատավորներին. Փաստաբանները՝ ԲԴԽ որոշման մասին
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանին հայտարարվեց նկատողություն։ «Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով...
Աղբյուր` Panorama.am
15:27
Համաշխարհային աղոթք հանուն Ադրբեջանում պահվող հայ պատանդների՝ COP29-ի նախօրեին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին աշխարհի հայկական եկեղեցիներում էկումենիկ (համաշխարհային) աղոթք կարվի՝...
Աղբյուր` Panorama.am
15:21
«Հեծանիվիս պեդալը բռնեք». Վարոսյանը ծրագիր է առաջարկում ԲԴԽ-ին
«Առաջին անգամը չէ, որ նիկոլական Հայաստանի ԲԴԽ-ն պատասխանատվության է ենթարկում դատավորի` գնահատելով նրա կողմից կայացված կոնկրետ որոշման...
Աղբյուր` Panorama.am
15:14
Հայկ Մարությանը հույս ունի, որ 500 հազարից ավել ստորագրություն կհավաքվի տրանսպորտի թանկացման դեմ
«Իմ ընկերը կենտրոնում նախկինում վճարում էր 175 հազար դրամ անշարժ գույքի հարկ, հիմա իր գույքահարկը դարձել է 870 հազարից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան
17:51 05/11/2024

Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}