Գուրգեն Ներսիսյանը Հայաստանում զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ
Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանում զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ։ Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։
Գուրգեն Ներսիսյանը մինչ պետնախարարի պաշտոնում նշանակվելը Արցախի Գլխավոր դատախազն էր։ Պետնախարարի պաշտոնում նա նշանակվել էր Ռուբեն Վարդանյանի ազատվելուց հետո։
Այս տարվա օգոստոսի 31-ին Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, պետական նախարար էր նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Կ. Շահրամանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան