Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու են վաղը․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու են վաղը՝ հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ին, Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում»։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում՝ 2022թ․-ի հուլիսի 15-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին