Էդգար Ղազարյանը՝ Արսենյանի մասին. Նմաններին ոչ թե դեսպան պետք է նշանակել, այլ՝ հանրային աշխատանքի աղբահանության ՊՈԱԿ-ում
Լեհաստանում ՀՀ նախկին դեսան Էդգար Ղազարյանը, արձագանքելով ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի հայտարարություններին, գրում է.
«Դեսպանի նշանակման ողջ գործընթացը, մինչև Հանրապետության նախագահի կողմից հրամանագրի ստորագրումն ու հրապարակումը, հանդիսանում է պետական գաղտնիք։ Պետական գաղտնիքի հրապարակումը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցագործություն է։
Մինչև դեսպանի նշանակումը թեկնածուի մասին տեղեկությունների տարածումը դիվանագիտական առումով դիտվում է որպես անհարգալից վերաբերմունք դեսպնընկալ երկրի հանդեպ և անթույլատրելի ճնշման փորձ` ագրեմանի հաստատման գործընթացում։
Գուրգեն Արսենյանն իր հայտարարությամբ փաստացի հաստատել է իր թեկնածության փաստը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնում` հրապարակելով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն։ Նման պատահականություններին ոչ թե դեսպան պետք է նշանակել, այլ դատարանի որոշմամբ առնվազն 15 օրվա հանրային աշխատանքի նշանակել Երևանի աղբահանությունը կազմակերպող ընկերությունում»։
Հարակից հրապարակումներ`
- Գուրգեն Արսենյանը հաստատեց՝ իր թեկնածությունը ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու համար
- Մերժումը տեսե՞լ ես, որ հարցնում ես. Արսենյանին ՌԴ-ում դեսպան տեսնել չեն ուզում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին