Երբ դուք սափրված էիք, ինչ լավ զեկույցներ էիք ներկայացնում. Ագնեսա Խամոյանը՝ ԲԴԽ նախագահին
Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ քրեական ու քաղաքացիական պալատի դատավորների թեկնածուների հարցը։ Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, ասաց. «Մի լուր կարդացի, որ ԲԴԽ-ն որոշման նախագիծ է ուղարկել դատավորների, համաձայն որոնց տղամարդ դատավորները պարտավոր են սափրված կամ դեմքի խնամված մազածածկով աշխատանքի ներկայանան։ Անմիջապես հիշեցի, երբ դուք սափրված էիք և Մարդու իրավունքների պաշպան էինք, ինչ լավ զեկույցներ էիք ներկայացնում, գնացուցակներ էիք հրապարակում, արդարադատության ձեր ընկալումներ էիք ներկայացնում։
Հիմա լսում եմ ձեր պատասխաններն ու զարմացած եմ, մեղմ ասած, բայց ընդամենը ժպտում էի»։
Նա նաև նշեց, որ իշխանության ներկայացուցիչներին լսելու դեպքում քաղաքացիները կարող են կարծել, որ ժողովրդավարության բաստիոնում են ապրում. «Բայց վերջին իրադարձություններն ու դրան հետևած զարգացումների հետևանքով, բողոքի ակցիաների ժամանակ 700 քաղաքացի է բերման ենթարկվել։
Հանցանք փաստող տեսանյութերի բացակայության պայմաններում բացառապես երկու և ավելի ոստիկանների ցուցումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել ու որպեսզի իշխանության սրտի դատավորները քիչ նեղություն քաշեն, զանգվածային անկարգությունների հոդվածով քրեական գործեր են հարուցվել, տասնյակ քաղաքացիներ կալանավորվել են։
Որևէ մեկը չի կարող օրինակ բերել, որ կալանավորվել է իշխանության որևէ քարոզիչ ներազգային թշնամանք, ատելություն տարածելու համար։ Չեք կարող, որովհետև ձեր արդարադատությունն ընտրովի է»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են