Ալլա Պուգաչովան անհետացել է Իսրայելից հեռանալուց հետո
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Ալլա Պուգաչովան Իսրայելից իր ենթադրյալ հեռանալուց հետո կապի դուրս չի գալիս։
«Երկրպագուներն ու սյունակագիրները գրում են Պուգաչովայի բլոգում՝ փորձելով ավելի շատ մանրամասներ իմանալ: Նրա ընկերները զանգահարում են Ալլա Բրիսովնային, բայց նա չի վերցնում հեռախոսը: Չի արձագանքում հաղորդագրություններին: Երգչուհին բառացիորեն անհետացել է»,- գրում է kp.ru-ն։
Նշվում է, որ Պուգաչովան և իր երեխաները կարող են մեկնել Կիպրոս, որտեղ նա ունի 2,5 միլիոն եվրո արժողությամբ վիլլա։ Պուգաչովայի շրջապատի մարդիկ չեն բացառում, որ նա ու երեխաները հնարավոր է ԱՄՆ մեկնած լինեն։ Նա նաև օվկիանոսի ափին բնակարան ունի։
«Իհարկե, Պուգաչովան և երեխաները Իսրայելում չեն։ Բայց նաև տեղեկություն չկա, որ նրանք գտնվում են Կիպրոսում»,- ասել է աղբյուրը։
Պուգաչովան դեռ չի արձագանքում անգամ ընկերների հաղորդագրություններին։ Թերևս նա չի ցանկանում, որ իր իրական գտնվելու վայրը հանրությանը հայտնի դառնա:
Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալլա Պուգաչովան դստեր՝ Լիզայի և որդու՝ Հարիի հետ Իսրայելից Կիպրոս է մեկնել։ Սակայն երգչուհու տնօրենը չի հաստատել այս տեղեկությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ալլա Պուգաչովան երեխաների հետ լքել է Իսրայելը
- Պուգաչովային և Գալկինին կարող են զրկել Իսրայելի քաղաքացիությունից. ԶԼՄ-ներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան