«Սերմանելու է ամայություն հրեշատակակերպ այս սատանան»,-Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը՝ Փաշինյանի մասին
«Նախորդ քառօրյայում աստեղից ինչ-որ մեկը ոսկեղենիկ հայերենով «ով ես դու, վաբշե» ասաց: Ինձ էր ասում, կարծեմ»,-ԱԺ հայտարարության ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ակնարկելով Նիկոլ Փաշինյանին:
Հայտնելով, որ ինքը Աղվան Վարդանյանն է՝ պատգամավորը հավելեց, թե, որպեսզի դրանում Նիկոլ Փաշինյանը չկասկածի, ինքը որոշել է ԱԺ ամբիոնից իր գրած բանաստեղծություննրը կարդալ:
Նա երկու բանաստեղծություն-հայտարարություն կարդաց, որոնցից մեկը 1987 թվականի է գրել՝ կարծելով, թե կոմունիստական նոմենկլատուրայի մասին է, բայց հետո պարզվոլ է, որ միայն նրանց մասին չէ:
Դառնագիր
Պնակալեզ պատեհապաշտ, բ…ի տղերք,
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց,
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք՝
Ձեր արածը հիմա պիտի գա ձեր դիմաց:
Գալու է՝ ձեր զավակների պատկերն առած,
Որ քշվելով՝ Ձեր ավերից խեղված ու բութ,
Անեծքով են օրհնելու ձեր սաղմը սառած,
Որ դռնեդուռ մուրալու են ներում ու գութ:
Մուրալու են՝ չեն գտնելու լույսի մի շերտ
(Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում),
Եվ ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն,
Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում:
Վարդանյանը հայտնեց, որ երկրորդ բանաստեղծությունը գրել է չարաբաստիկ 2018 թվականի հուլիսին:
«Հականերբող
Զուսպ մնա,- ասաց,- զսպաշապիկ
Հագցրու զքեզ, մինչև բանա
Քարտեզագիրը ձեռքի ափի
Հեղափոխության խաթաբալան։
Ինչե՞ր են գրված, ո՞վ է գրել՝
Նա չի կարդալու, ջնջող է նա,
Դեռ ինչեր պիտի պարտագրեն,
Մինչև սափրվի ու լողանա։
Արյուն եմ տեսնում, նզովք ու թույն,
Տեսնում եմ մահվան սև պատարագ.
Սերմանելու է ամայություն
Հրեշտակակերպ այս սատանան…
Կատարվելու է գրվածը մութ՝
Դառը գավաթն այս պիտի ըմպես,
Բայց երբ խաղաղվի ամբոխը բութ,
Զուսպ մնա։ Սակայն չվրիպես»,-արտասանեց Աղվան վարդնայանը և հավելեց. «Խնդրում է թեթև նայել, որպես զուտ բանաստեղծություն՝ անձնական՝ ոչինչ»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր շարքերում հայկական բանակն իր ողջ էությամբ կրող մարդիկ կան, ովքեր ոտքի են կանգնելու. Տիգրան Աբրահամյան
- Հայաստանի նախագահ հետագիծը լինելու է մի լուսանկար՝ թագուհու թաղման արարողությունից. Հայկ Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում