Պարո՛ն Մինասյան, ինձ իմ խոստումները հիշեցնելու կարիք չկա.Կարեն Անդրեասյանը՝ Արծվիկ Մինասյանին
«Դատական իշխանությունների համար խորհրդարնում չկան ձախ և աջ թևեր և տարբերություն չկա, թե հարցն հնչում է իշխանությունից, թե ընդդիմությունից: Հկոբյան Անահիտի թեկնածության հետ տվյալ հարցը որևէ կերպ չի առնչվում և նպատակահարմար չեմ գտնում այդ հետաքրքիր բանավեճի մեջ ներքաշվելու»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
Անդրեասյանը խորհրդարանում ներկայացնում էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Անահիտ Հակոբյանի թեկնածությունը:
Մինչ այդ Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Անդրեասյանին՝ ասելով. «ԲԴԽ-ն այն մարմինն է, որը Սահմանադրությամբ երաշխավորում է դատարանների անկախությունը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, և, ըստ էության ադարադատությունն իրականացնող դատական ճյուղի արդյունավետ գործունեության երաշխավորն է: Դրա շրջանակներում կուզեի լսել ձեր կարծիքը, այսօր հնչող բազմաթիվ տեսակետների, այդ թվում՝ Հայստանի դատական համակարգի մասով՝ նաև միջազգային կազմակերպությունների կողմից տրված, ինչպես նաև դատարանների, կարծեմ, ՀԿ կա, նաև իրենց կողմից ձեզ տված գնահատականների վերաբերյալ:
Գաղտնիք չէ, որ ամենատարածված քննադատություններից մեկը հանիրավի կալանավորման ինստիտուտի կիրառումն է: Առարկայական բազմաթիվ օրինակներ կան, երբ ակնհայտ քաղաքական հայացքներով պայմանավորված խափանման միջոց ընտրելով կալանավորումը, անձանց նկատմամբ այն կիրառվում է որպես պատժի տեսակ, այլ ոչ թե խափանման միջոց»:
Կարեն Անդրեասյանն արձագանքեց. «Ուզում եմ հիշեցնեմ, որ ԲԴԽ-ն, ներկայացնելով դատական իշխանությունը որպես իշխանության առանձին ճյուղ, չունի հաշվետվության կամ զեկուցման գործընթաց ԱԺ-ում և թեկանծուների ներկայցման գործընթացը Սահմանադրությունը թույլ չի տալիս վերածեմ քննարկման»:
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ դիմել է Անդրեասյանին, որպես ԱԺ-ի կողմից ընտրված պաշտոնատար անձի, որը խոստումներ է տվել հենց ԱԺ ամբիոնից:
«Հենց իմ կողմից բարձրացված հարցերի շրջանակներում դուք այս ամբիոնից հրապարակային խոստանում էիք՝ նաև խորհրդարանին, որ կներկայացնենք Ձեր մոտեցումներն , անհրաժեշտության դեպքում հանդես կգաք ճշմարտությունները բացահայտող քննադատություներով և այլն: Ես հիշեցնում եմ նաև ձեր խոստումները»,-ասաց Մինասյանը:
ԲԴԽ նախագահը պատասխանեց՝ ասելով. «Պարո՛ն Մինասյան, ինձ իմ խոստումները հիշեցնելու կարիք չկա, բայց ես խոստանում եմ այստեղ ձեզ և մեր բոլոր քաղաքացիներին, որ 2024 թվականի հունվարից հետո ես հաշվետու կլինեմ մեր հանրությանը: Մեզ միջնորդական հաշվետվություններ պետք չեն, ես ուղիղ կխոսեմ հանրության տարբեր շրջանակների հետ, կներկայացնեմ իմ արածն ու չարածը և անհրաժեշտության դեպքում իմ լիազորությունների մեջ կներկայացնեմ բոլոր մտորումները և դիտարկումները»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները