Արցախցի երեխաներից 3-ից 1-ին կրթությունը դեռ հասանելի չէ
Ավելի քան 21,000 դպրոցահասակ երեխաներ մեկ ամիս առաջ ստիպված են եղել լքել իրենց տները իրենց համայնքներում ռազմական գործողությունների սրացման հետևանքով. նրանցից 3-ից 1-ին կրթությունը դեռ հասանելի չէ:
«Իրենց բնակավայրը բռնի լքած և Հայաստանում ապաստանած 21 000 փախստական երեխաների երկու երրորդն ընդգրկվել է դպրոցական համակարգում : ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր նշել է, որ ջանքերն այժմ պետք է կենտրոնացնել դեռևս դպրոց չհաճախող երեխաների համար կրթությունը հասանելի դարձնելու վրա»,-ասված է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Հայաստանում ապաստանած երեխաները վերջին տարիներին որակյալ կրթություն ստանալու շարունակական հնարավորություն չեն ունեցել, ինչը էլ ավելի է կարևորում ներառական կրթական համակարգի ուղղությամբ աշխատանքները, որպեսզի բաց թողնված դասերը լրացնելու և անհատական կրթական կարիքները բավարարելու ուղղությամբ աջակցություն տրամադրվի:
«Դպրոցներն ավելին են, քան պարզապես ուսումնառության վայր, հատկապես տեղահանության և անորոշության պայմաններում: Կրթությունը շարունակելու հնարավորություն ունենալը փախստական երեխաներին որոշակիության զգացում և աջակցություն է տրամադրում, ինչն անհրաժեշտ է, որպեսզի նրանք հաղթահարեն իրենց հետ տեղի ունեցածը: Դպրոցները երեխաներին տրամադրում են նաև սնուցման, հոգեկան առողջության ծառայություններ, սոցիալականացման հնարավորություններ ու շատ ավելին՝ նպաստելով նրանց առողջությանն ու բարեկեցությանը», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Լուսանկարը՝ Ավետիսյան դպրոցի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին