Բաքվի դատարանում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
Հակարի կամրջի մոտ ԿԽՄԿ-ի մեքենայից ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական նիստն այսօր կշարունակվի։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նիստը կվարի Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։ Քրեական գործով զեկուցողն է դատավոր Ջամալ Ռամազանովը։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրում են 1990-ականներին «Մեշալի գյուղում հայկական անօրինական զինված խմբավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։ Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։
Նախորդ դատավարությունների ժամանակ դատախազը հրապարակել էր մեղադրական եզրակացությունը։ Այնուհետև դատարանում հարցաքննվել են գործով «մեղադրյալներն ու տուժողները», փոխվել է Վ. Խաչատրյանի փաստաբանը։
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Հարակից հրապարակումներ`
- Ղազարյան. Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանի հասցեին հնչել են բռնության նույն կոչերը, ինչ ՀՀ ԱԺ-ում Արթուր Հովհաննիսյանի կողմից իմ նկատմամբ
- Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով նիստը
- Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանի համար ցմահ ազատազրկում են պահանջել
- Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանի հայտարարությունները բողոքի ալիք են բարձրացրել
- Վագիֆ Խաչատրյանի փաստաբանը շաքար ունի
- Արցախի ՄԻՊ. Միջազգային հանրությունը պետք է ապահովի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան
- ԱԳՆ. Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն
- Վագիֆ Խաչատրյանի դեմ ընթացող շինծու «դատավարությանը» արձագանքում է Ֆեյսբուքի հայկական տիրույթը
- Վագիֆ Խաչատրյանը՝ Բաքվի դատարանում
- Բաքվում մեկնարկում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
- Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվում առաջին դատական նիստն են նշանակել
- Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
- Դեռ ողջ եմ. Վագիֆ Խաչատրյանի նամակը՝ Բաքվից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան