Թուրքիայի հարավում մարդատար ավտոբուս է շրջվել
Թուրքիայի հարավում՝ Կայսերի քաղաքում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է մոտ 40 մարդ, որոնցից ութը ծանր վիճակում:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ լուրը հայտնել է Ihlas գործակալությունը (İHA):
«Կայսերի-Մալաթիա ավտոճանապարհի 91-րդ կիլոմետրում՝ Karaboğaz Mevkii շրջանում, Մուշից Ստամբուլ մեկնող Բուրհան Դ.-ի վարած 34 KG 4949 պետհամարանիշով Muş Ovası ընկերության մարդատար ավտոբուսը, ճանապարհին ուժեղ անձրևի հետևանքով սահելուց կորցրել է կառավարումը և շրջվել»,-հայտնում է գործակալությունը։
Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ վթարի հետևանքով ավտոբուսում 41 հոգուց տուժել են 38-ը, որոնցից ութը ծանր վիճակում են:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ևս 2 տարով պաշտոնապես երկարաձգել է Իրաք և Սիրիա զորքեր ուղարկելու ժամկետը
- Թուրքիայում դոլարը նոր ռեկորդներ է սահմանում