Գումարում-հանում ենք անում, հասկանում ենք՝ այսօր պետությունը 60 մլդ-ից շատ ավելին է տրամադրում արցախցիներին․ ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, փորձեց հակադարձել ընդդիմադիր ուժերի ելույթներին, որոնք վերաբերում էին արցախցիներին տրամադրվող պետական աջակցությանը։
«Իմ շատ հարգելի պարոն Նազարյանն ասում է, որ տարեկան 60 մլդը, որը տրվում էր Արցախին, եթե այդ գումարը տրամադրեք Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին, նրանք արժանապատիվ կյանքով կապրեն այստեղ։ Եթե գումարում-հանում ենք անում, հասկանում ենք, որ այսօր պետությունը դրանից շատ-շատ ավելին է տրամադրում և այդ գումարներն անընդհատ պետք է մեծանան։ 40 հազար դրամի մասին է խոսվում, նորից չգիտեմ՝ սխա՞լ մաթեմատիկական հաշվարկի արդյունք է, մի խոսքով՝ էս ամեն ինչը գումարելով-հանելով հասկանում ես, որ մաթեմատիկայի հետ խնդիր կա»,- ասաց Բադալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին