Խաղաղապահներն Արցախում տեղադրել են վեց նոր հենակետ անվտանգությունն ապահովելու համար
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկագրում ասվում է.
«2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարդակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել են ռուսական խաղաղապահ զորախմբի ութ հենակետ և 16 ժամանակավոր դիտակետ։
Ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել է վեց հենակետ, այդ թվում՝ երկուսը ադրբեջանական կողմի հետ համատեղ։
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ աշխատանքները շարունակվում են Ղարաբաղի բնակեցված շրջաններին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ խաղաղապահներն Արցախում տեղադրել են 10 նոր հենակետ, որից 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ. ՌԴ ՊՆ
- Սեպտեմբերի 19-ից ի վեր ռուս խաղաղապահներն Արցախում 24 դիտակետ են փակել
- Արցախում փակվել է ռուս խաղաղապահների ևս մեկ հենակետ
- Սեպտեմբերի 19-ից hետո Արցախում փակվել են ռուս խաղաղապահների 8 հենակետ և 15 ժամանակավոր դիտակետ