ԿԽՄԿ-ն հանդիպել է Ադրբեջանում պահվող հայերին
Հոկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանի կողմից գերեվարված հայերին։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԿԽՄԿ-ին։
Ըստ աղբյուրի, ԿԽՄԿ-ի աշխատակիցները ստեղծել են պայմաններ, որպեսզի նրանք շփվեն իրենց ընտանիքների հետ:
«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է կալանավորների պահման և վերաբերմունքի պայմանները: ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում նրանց ընտանիքների հետ կապը վերականգնելու կամ պահպանելու համար: ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ կալանավորների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները քննարկվում են միայն կալանավորող կողմը»,- ասվում է հայտարարության մեջ։