«Հրապարակ». ԲԴԽ-ում հոկտեմբերի 31-ին կքննվեն 2 դատավորների դեմ հարուցված կարգապահական վարույթները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդարադատության նախարարությունը 2 դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը վարույթ է ընդունել։ ԲԴԽ-ում հոկտեմբերի 31-ին կքննվեն Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի և Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանի դեմ հարուցված կարգապահական վարույթները։
ԲԴԽ-ից չհայտնեցին, թե որն է վարույթի հիմքը: Նշենք, որ սովորաբար արդարադատության նախարարության համար վարույթ հարուցելու հիմք են դառնում որոշումները դատավարության կողմերին տրամադրելու ուշացումները, ՄԻԵԴ վճիռները, որտեղ Հայաստանը պարտվել է տվյալ դատավորների վճիռների պատճառով, կամ էլ դատավորների հարցազրույցները, որտեղ թեթև քննադատական խոսք կա ԲԴԽ-ի որոշումների վերաբերյալ։ Իսկ իրականում` թիրախում հայտնվում են անհնազանդ դատավորները, որոնք իշխանությունների հրահանգները չեն կատարում:
Արմինե Սաֆարյանը դատավոր է նշանակվել 2021 թվականին, մինչ այդ աշխատել է Դատական դեպարտամենտում, իսկ Արտաշես Հովհաննիսյանը դատավոր է աշխատում 2008 թվականից։ Երկուսն էլ դրական վարկանիշ ունեցող դատավորներ են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում