Ղրիմի կրակային ամբողջական վերահսկողությունը ժամանակի հարց է․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովում։ Այս մասին գրում է euronews-ը։
Նրա խոսքով, այժմ ռուսները չունեն մեկ անվտանգ բազա և ոչ մի հուսալի լոգիստիկ երթուղի Ղրիմում և Սև ծովի և Ազովի ափերի «օկուպացված» հատվածներում։
Պրահայում ընթանում է «Ղրիմի պլատֆորմի» երկրորդ խորհրդարանական գագաթնաժողովը։ Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը, ժամանելով Չեխիայի մայրաքաղաք, երախտագիտություն է հայտնել Ուկրաինային աջակցող երկրներին։
Պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին տեսահոլովակով դիմել է ներկաներին։ Նա ասել է, որ միայն ժամանակի հարց է, երբ Ուկրաինան հասնի կրակի ամբողջական վերահսկողությանը ժամանակավոր օկուպացված Ղրիմի վրա։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ այժմ ռուսները չունեն մեկ անվտանգ բազա և ոչ մի լիովին հուսալի լոգիստիկ երթուղի Ղրիմում և Սև ծովի և Ազովի ափերի օկուպացված հատվածներում։
Զելենսկին կրկին նշել է, որ Ուկրաինայի նպատակը իր հողերի, այդ թվում՝ Ղրիմի ամբողջական ապաօկուպացումն է։
Ղրիմի պլատֆորմը միջազգային ֆորում է, որը ստեղծվել է Ուկրաինայի նախաձեռնությամբ նույնիսկ մինչ ռուսական լայնամասշտաբ ներխուժումը։ Ֆորումը քննարկում է Ղրիմում տիրող իրավիճակը և այն Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնելու հնարավոր միջոցները։
Այս գագաթնաժողովին ներկա են շուրջ 70 խորհրդարանական պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից։ Բացի ԵՄ երկրների մեծ մասից, իրենց մասնակցությունը հաստատել են Մեծ Բրիտանիան, Կանադան և Սիերա Լեոնեն։ Ավստրալիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի խորհրդարանականները, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ծրագրել էին գագաթնաժողովում ելույթ ունենալ տեսահոլովակի միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին