Սոցապն աջակցություն ակնկալող բռնի տեղահանված արցախցիներին ուղղորդել է քաղաքացիական նախաձեռնություն. Ռոբերտ Հայրապետյան
«Մենք փորձել ենք բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մաքսիմալ աջակցություն ցուցաբերել, սակայն լիովին ոտքի կանգնելու համար պետք է դերակատարում ունենա պետությունը»,- «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Աջակցություն արցախցիներին. Արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկմանն ասաց փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը, ով Երվանդ Քոչար 5 հասցեում գործող «Մենք ու մունք» քաղաքացիական նախաձեռնության կամավորներից է, արդեն հազարավոր արցախցիներին են աջակցություն ցուցաբերել։
Ռ. Հայրապետյանի խոսքով, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բռնի տեղահանված արցախիցներին օգնելու, աջակցելու հարցում պետությունը, բացի 100 հազարական և 40+10 հազարական դրամներ վճարելուց, որոնք դեռ ոչ բոլորին են հասել, որևէ այլ դերակատարում չունի։
«Հայաստանն ի դեմս գործող իշխանության, ոչինչ չի առաջարկում բռնի տեղահանված արցախցիներին բացի այդ 150 հազարական դրամները փոխանցելուց։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետաքրքիր մի ֆունկցիա է կատարում՝ մարդկանց ուղղորդում է Երվանդ Քոչար 5 հասցե։ Մարդիկ, որոնք ենթադրում են, օգնության համար պետք է դիմել սոցապ նախարարություն, գնում են, այնտեղ նրանց ասում են գնացեք այս ինչ, այն ինչ նախաձեռնությանը դիմեք։ Մեզ այցելել է առնվազն 5 քաղաքացի, որոնք ասել են՝ սոցապն իրենց ուղղորդել է Երվանդ Քոչար 5 հասցե։ Պետության ֆունկցիան, որպես այդպիսին, այս ամեն ինչով սահմանափակվում է»,- ասաց Ռ.Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բանկային հաշիվներին բավականաչափ խնայողություններ ունեցող արցախցիները 50 հազարական դրամները չեն ստանա. Խաչատրյան
- Արցախցիների խնդիրները լուծելու համար մարզպետարաններին հատկացվել է 2 մլրդ 260 մլն դրամ
- Նոր շունչ՝ տեքստիլի թափոններին, նաև վերմակ, բարձ, նորացված հագուստ՝ արցախցիների համար
- Արցախցիների կյանքի տարրական պայմանները չեն ապահովում:
- Ո՞վ և ե՞րբ պետք է վճարի արցախցիների կենսաթոշակները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան