Սկանդալային դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է
Այս օրերին գրեթե ամեն օր խոսվում է մեծ աղմուկ հանած մի խնդրի՝ հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած վրիպակների, անճշտությունների ու շատ վտանգավոր կեղծարարությունների մասին: Այդ ամենի մասին ահազանգել են պատմաբաններ, պատմության այս կամ այն ժամանակաշրջանի լավագույն ներկայացուցիչները, համացանցում բազմաթիվ քաղաքացիներ, ուսուցիչներ հանդես են գալիս բազմաթիվ նախաձեռնություններով, կոչ անում մերժել դասագիրքն ու այն նետել աղբանոց:
Yerkir.am-ը պարզել է նաև մի հետաքրքիր իրողություն. դասագրքի խմբագիր բ.գ.թ., դոցենտ Մարիամ Կարապետյանը նույն դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի կինն է: Ամուսինը գրել է, կինը՝ խմբագրել:
«Փաստենք, որ երկուստեք ճիշտ են վարվել: Ճիշտ են վարվել նաև դասագիրքը ստեղծող «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի նախագծի ղեկավար սորոսական Վահրամ Սողոմոնյանն ու ԿԳՄՍ նախարար սորոսական Ժաննա Անդրեասյանը, քանզի այդ վրիպակներով, անճշտություններով ու կեղծարարություններով լի «դասագիրքը» ում էլ տային խմբագրելու՝ կշպրտեին երեսներին: Ի դեպ, 2016-2018 թթ. Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացած Վահրամ Սողոմոնյանը, ով Փաշինյանի պետականակործան իշխանության օրոք հասկանալիորեն դարձել է կրթության ոլորտի թելադրող, իր էջում, ի թիվս այլոց, շնորհակալություն է հայտնել տեր Սմբատ Հովհաննիսյանին ու տիկին Մարիամ Կարապետյանին՝ «անհավանական աշխատանքի համար»:
Իսկ եթե հաշվի առնենք, թե որքան գումարներ են հատկացվել նշյալ դասագիրք կոչվածի համար, ու դրանից որքան է հատկացվել հեղինակին ու խմբագրին, ապա կհաստատվի ժողովրդական հայտնի խոսքը՝ ավել փողը փոր չի ծակի: Իսկ թե ինչի հաշվին են ստացել այդ փողը մարդուկնիկ՝ դա արդեն այլ քննարկման խնդիր է»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում