Մեր շարքերում հայկական բանակն իր ողջ էությամբ կրող մարդիկ կան, ովքեր ոտքի են կանգնելու. Տիգրան Աբրահամյան
«Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան և ցեղասպանության իրականացումը բազմաթիվ զոհերից բացի նաև արցախցիների բռնի տեղահանմանը հանգեցրեց»,-Աժ հայտարարության ժամին հայտարարաեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ ԱՀ ՊԲ-ն, որը երկար տարիներ հայկական զինուժի ամենամարտունակ միավորն էր և իր մեջ կրում էր հայկական բանակի փառքի խորհրդանիշն ու ավանդույթները՝ պատվ մարտ է մղել:
Նկատելով, որ ՊԲ-ն ենթարկվել էր թշնամու հրթիռա-հրետանային, ավիացիոն ինտենսիվ կրակին՝ պատգամավորը նկատեց, որ դրանից հետո հիմնական ուղղություններով, հատուկ նշանակության ուժերի կազմավորած գրոհային ստորաբաժանումների՝ յուրաքանչյուր դիրքիվրա հարձակվել էր 9-10 անգամ գերազանցող ուժերով:
«Արցախի 9-ամսյա շրջափակումը, հյուծումը, մատակարարումների ամբողջական բացակայությունը, Հայաստանի իշխանությունների հայտարարություններն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, որը թշնամություն էր սեփական ժողովրդի նկատմամբ, բերեց աղետալի վերջաբանի»,-ասաց Աբրահամյանը:
Նա նկատեց, որ պատերազմական գործողությունների պիկին ՀՀ իշխող ուժի ղեկավարի՝ ադրբեջանական ագրեսիայի զսպմանը որևէ ձևով չմիջամտելու հայտարարությունը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար և հնարավորություն տվեց իր հարվածային ուժերի ողջ զինանոցն ու պոտենցիալը կենտրոնացնելու արցախյան ճակատում:
«Ինչու եմ ասում, որ Արցախն ու նրա պաշտպանություն իրականացնող ուժերը պատվո մարտ վարեցին, որովհետև նման խտության և ինտենսիվության կրակի, հարվածների և ուժերի անհամաչափության պայմաններում, անհատական ու կոնկրետ ուղղություններով սխրագործություններ և անձնազոհություն կարող էր դրսևորել միայն կայացած, գաղափարական, հաղթանակի ու անվերջանալի մարտերի բովում եփված միավորը»,-հայտարարեց ընդդիմադիր պտգամավորը և շեշտեց, որ պատերազմը չի ավարտվել, քանի որ Ադրբեջանի քաղաքական ու տարածքային հավակնությունները միայն Արցախով չէին սահմանափակվում:
Նրա խոսքով՝ Արցախը դեպի Հայաստան ագրեսիայի ճանապարհին այն անառիկ ամրոց էր, ով ընկավ դավաճանության հետևանքով ընկավ:
«Հայաստանը վերականգնվելու, վերածնվելու հնարավորություն դեռ ունի հենց միայն այն հանգամանքով պայմանավորված, որ բազմաթիվ հարվածներից, ողբերգություններից հետո նույնիսկ, մեր շարքերում հայկական բանակն իր ողջ էությամբ կրող մարդիկ կան, ովքեր անհրաժեշտ պահին ոտքի են կանգնելու, համախմբվելու և իրենց վճռական մարտը վարելու՝ այս անգամ հաղթական ելքով»,-ասաց տիգրան Աբրահամյանը և հավելեց. «Թշնամու գլուխը կարելի է ջարդել, մեր երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահելու իրական հնարավորություն դեռ ունենք, սակայն կա մեկ մեծ բայց... Այդ մեկ բայցը Հայաստանում գործող իշխանությունն է, որն իր էությամբ, բովանդակությամբ ու քաղաքական հետագծով ասոցացվում է մեկ հավաքական բառի՝ «պարտության» հետ ու այս ճանապարհի գլխավոր խոչընդոտն է»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի նախագահ հետագիծը լինելու է մի լուսանկար՝ թագուհու թաղման արարողությունից. Հայկ Մամիջանյան
- Պարո՛ն Մինասյան, ինձ իմ խոստումները հիշեցնելու կարիք չկա.Կարեն Անդրեասյանը՝ Արծվիկ Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում