«Փաստ». «Խաղաղության պայմանագրի» վրա ԱԳՆ գրեթե ողջ թիմն աշխատում է օրուգիշեր
«Փաստ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը հնարավոր ամեն առիթի դեպքում խոսում է, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի», «խաղաղության դարաշրջանի», հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, ավելին, անընդհատ շեշտում է, թե «ինքը շատ ուրախ կլինի, երբ կողմերի միջև բոլոր հարցերը հստակեցված լինեն, և պայմանագրի ստորագրման ժամկետները որոշակի դառնան»:
Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել էր, թե «խաղաղության պայմանագրի ստորագրման համար բավական նպաստավոր միջավայր է ձևավորվել, և չի բացառվում, որ այն առաջիկայում ստորագրվի»։ Թեմայի հետ կապված թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ վերջին ամսվա ընթացքում «խաղաղության պայմանագրի» վրա նախարարության գրեթե ողջ թիմն աշխատում է օրուգիշեր։ Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ համաձայնագրի տեքստն, ըստ էության, հիմնականում պատրաստ վիճակում է, հստակեցվում են որոշ առանցքային իրավական կարգավորումներ։
Ի դեպ, մեր տեղեկություններով, խորհրդարանում չորեքշաբթի կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնարավոր է այդ մասին որոշակի «անոնս» լինի (Փաշինյանը կամ Միրզոյանը այս մասին հնարավոր է առնվազն ակնարկներ հնչեցնեն)»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում