Կիևը հայտարարել է, որ Ուկրաինայում և ամբողջ աշխարհը կա զինամթերքի դեֆիցիտ
Ուկրաինան, ինչպես և ամբողջ աշխարհը, զինամթերքի պակաս ունի: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը «Financial Times» թերթին տված հարցազրույցում։
«Մենք զինամթերքի հսկայական դեֆիցիտ ունենք ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում։ Հասկանում ենք, որ դրանք պետք է արտադրենք այստեղ՝ Ուկրաինայում, քանի որ ամբողջ աշխարհում դրանք սպառվել են։ Բոլոր պահեստները դատարկ են»,- հայտարարել է նա։
Նշվում է նաև, որ ռազմապաշտպանական համալիրի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության և հրետանու վրա կենտրոնանալու համար Կիևն արդեն փոփոխություններ է կատարել բյուջեում: