Իրավունք 16:31 24/10/2023 Հայաստան

Հանցավոր խմբի 8 մեղադրյալի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով հանցավոր կազմակերպություն /հանցավոր համագործակցություն/ ստեղծելու, ղեկավարելու և  դրան մասնակցելու, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու փորձի, ինչպես նաև՝ զենք և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը:

ՔԿ-ից մանրամասնում են՝ կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Հ.-ն, առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով, 2019թ. ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն /հանցավոր համագործակցություն/: Դրա կազմում տարբեր ժամանակահատվածներում ընդգրկել է Վ.Ղ.-ին, Գ.Ս.-ին, Ի.Հ.-ին, Վ.Ա. և Ա.Գ.-ին, կատարել վերջիններիս միջև դերաբաշխումներ, տվել հանձնարարություններ, տնօրինել թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված գումարները, կազմակերպել և ղեկավարել հանցավոր կազմակերպության նպատակներին առնչվող գործողություններ:  

Համաձայն ստացված հրահանգների՝ hանցավոր կազմակերպության մասնակիցներ՝ Վ.Ղ.-ն, Գ.Ս.-ն, Ի.Հ.-ն, Վ.Ա.-ն և Ա.Գ.-ն ստանձնել են կազմակերպության ղեկավարի տված հրահանգներն ու ցուցումներն իրականացնելու պարտավորությունը։ Մասնավորապես, վերջիններս անմիջականորեն մասնակցել են հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի իրացմանը, տևական ժամանակ հսկել և ապահովել են հանցավոր կազմակերպության կողմից փաստացի շաhագործվող, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 9 հասցեում գործող «Օֆիսային» տարածքի անվտանգությունը, որտեղ պահվել են իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցները և թմրամիջոցների իրացումից ստացված գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները: Նշված անձինք հսկել են հանցավոր կազմակերպության գործունեության համար օգտագործվող հիշյալ շինության ելումուտը, արգելել են կողմնակի անձանց մուտքը շինություն, հանցավոր կազմակերպության ղեկավար Վ.Հ.-ի հանձնարարությամբ ինչպես նշված շինության մոտ, այնպես էլ այլ վայրերում տարբեր անձանց փոխանցել են թմրամիջոցներ, ստացել դրանց դիմաց վճարման ենթակա գումարները և հանձնել Վ.Հ.-ին:

ՔԿ փոխանցմամբ, նույն ժամանակահատվածում հանցավոր կազմակերպության մասնակից Գ.Ս.-ն, մշտական հեռախոսային կապի մեջ գտնվելով Վ.Հ.-ի հետ, տարբեր անձանց հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ վերջիններիս թմրամիջոցներ իրացնելու վերաբերյալ և դրանք իրագործելու նպատակով իրացման համար նախատեսված թմրամիջոցի համապատասխան խմբաքանակը ստացել է Վ.Հ.-ից՝ վերջինիս փոխանցելով համապատասխան չափի գումար:

Հանցավոր կազմակերպության գործունեության ընթացքում դրա ղեկավար Վ. Հ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ հանցավոր կազմակերպության մասնակիցների հետ համատեղ, իրացման նպատակով, ապօրինի ձեռք են բերել, պահել և տարբեր անձանց ապօրինի իրացրել են տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցներ, որից վերջինը՝ 2023 թվականին մարտի 21-ին, Վ.Հ.-ն Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 9 հասցեում գործող «Օֆիսային» տարածքում Գ.Ս.-ին իրացման նպատակով փոխանցել է խոշոր չափերի՝ 0,96 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը պետք է իրացներ Ա.Ս.-ին և Ս.Թ.-ին։ Սակայն վերջիններս հանցանքն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նույն օրը նշված թմրամիջոցը հայտնաբերվել է Գ.Ս.-ի անձնական խուզարկությամբ։ Իսկ հանցավոր կազմակերպության գործունեության շրջանակներում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված և պահված՝ առանձնապես խոշոր չափերի՝ 610,56 գրամ «Մեթամֆետամին», 0,85 գրամ «Հերոին», 0,134 գրամ «ԼՍԴ», 235,92 գրամ «ՄԴՄԱ», 1292,21 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա», խոշոր չափերի՝ 4,35 գրամ «Հաշիշի յուղ», 1,24 գրամ «ADB-FUBIATA», 0,26 գրամ «Մեֆեդրոն», 0,37 գրամ «Կոկաին», զգալի չափերի՝ 0,21 գրամ «Ամֆետամին», 0,11 գրամ «a-PVP», 1,55 գրամ «Ափիոն» և մանր չափի՝ 0,05 գրամ «Ամֆետամին և Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են 2023 թվականի մարտի 21-ին Վ.Հ.-ի և հանցավոր կազմակերպության մասնակիցների կողմից փաստացի շահագործվող Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 9 հասցեում գործող «Օֆիսային» տարածքում կատարված խուզարկությամբ։ Այնտեղ  հայտնաբերվել է նաև հանցավոր կազմակերպության կողմից թմրամիջոցների իրացումից ստացված 187.700 եվրո, 46.500 ԱՄՆ դոլար գումար և 9.502.500 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, հուշամեդալներ, ձուլակտոր և թանկարժեք քարեր:

Բացի այդ, նշված տարածքում հայտնաբերվել է «COLT DETECTIVE SPECIAL» մոդելի 38 SPECIAL /9x29/ տրամաչափի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված  գործարանային արտադրության 38 SPECIAL /9x29/ տրամաչափի 6 փամփուշտներով:

    Նախաքննության ընթացքում Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 335-րդ հոդվածի 1-ին մասով, Վ.Ղ.-ի, Գ.Ս.-ի, Ի.Հ.-ի, Վ.Ա.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Ա.Ս-ի և Ս.Թ.-ի նկատմամբ` 44-396-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վեց անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վերը նշված 8 անձի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}