«Ձեզ սպասում է ոչ միայն էֆեկտ, այլ նաև աֆեկտ». Արմեն Խանդիկյան
Նոյեմբերի 4-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի բեմում տեղի կունենա Ալֆրեդ դը Մյուսեի «Լորենցաչչո» պիեսի բեմադրության պրեմիերան։ Բեմադրության հեղինակը Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանն է։ Այս մասին հայտնում են թատրոնից։
«Ալֆրեդ դե Մյուսեյի այս պիեսը ինձ դեռ ուսանողական տարիներից է գրավել։ Այն, ինչ կատարվում է պիեսում, ակտուալ էր և այն տարիներին, և , կարծես, առավել ևս այսօր»,֊ ասում է Արմեն Խանդիկյանը։
Պիեսի գործողությունները տեղի են ունենում 1530-ական թվականներին Ֆլորենցիայում, որտեղ իշխում էին Մեդիչիները։
Մյուսեի այս ստեղծագործությունը համարվում է «չբերդրվող պիես»: Ավելի քանի 40 գործող անձիք, դեպքեր ո դեմքեր, այս գործը գրվել է միայն ընթերցելո համար։
Ալֆրեդ դը Մյուսեի կենդանության օրոք պիեսը այդպես էլ չի բեմադրվել։
«Ես ներկայացնում եմ պիեսի իմ տարբերակը, այստեղ 23 գործող անձ կա, դեկորը մինիմալիստիկ է, բայց բեմադրությունը լիովին փոխանցում է այն, ինչ ուզում էր ասել Մյուսեն։ Բեմադրության ընթացքում արտիստների հետ միասին ստեղծել ենք կերպարներ ո կլանող փոխհարաբերություններ» - մանրամասնում է Արմեն Խանդիկյանը։
Մյուսեի այս ստեղծագործությունը կոչում են «ֆրանսիական Համլետ»։ Բեմադրության
իր տարբերակում Արմեն Խանդիկյանն օգտագործել է ասույթներ իր եղբոր՝ Տիգրան
Լևոնյանի գրքից։
«Մի խոսքով, եկե՛ք, նայե՛ք ներկայացումը։ Ձեզ սպասում է ոչ միայն էֆեկտ, այլ նաև
աֆեկտ»,- եզրափակում է Արմեն Խանդիկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա