Մենք նույնքան պարտք ենք ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր տուն չունեն. Փաշինյանը՝ բռնագաղթածների հանդեպ պարտքի մասին
«Արցախցիների վերաբերյալ կառավարության որոշումներին, ծրագրերին ծանոթանալիս շատ հաճախ այնպիսի տպավորություն ես ստանում, որ մենք խոսում ենք X երկրից եկած Y փախստականների մասին»,-խորհրդարանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հարց ուղղելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նրա խոսքով, իրականում խոսքը մի ժողովրդի մասին է, որն այս իրավիճակում հայտնվել է՝ նաև գործող «կառավարության պոպուլիստական, ուտոպիստական քայլերի ու գործողությունների հետևանքով»:
Ընդունելով, որ կատարվածն ադրբեջանական բռնապետական նկրտումների հետևանք է՝ պատգամավորը հայտարարեց, որ կառավարությունն էլ պարտավոր էր լինել Արցախի ժողովրդի կողքին:
«Այսօր պետք են արագ և ոչ ստանդարտ քայլեր անել, այլ ոչ թե այնպիսի իրավիճակ ունենալ, որ այսօր բազմաթիվ զանգեր ստանանք արցախցիներից, թե ինչու են իրենց թոշակներն ու կենսաթոշակները դադարեցնում վճարել, իրենք կրկնակի՞ են տուժելու, թե՞ եռակի, կամ հաշմանդամ երեխաների խնդիրները»,-հայտարարեց պատգամավորը և հավելեց. «Այդ մարդիկ դրա՞ն էին արժանի, որ այդքան հերոսական դիմադրության և պայքարից, շրջափակումից հետո, ինենց զոռով, քերելով, պոկելով իրենց հողից՝ բերեցին այստեղ»:
Նազարյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչու պետք է արցախցին իր գրպանից վճարի Հայաստանում իր բնակարանների համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի փոխարեն հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահի որոշումներով 5-հոգանոց ընտանիքի համար 2 մլն 500 հազար դրամի որոշում ենք կայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար»,-հայտարարեց Փաշինյանը՝ պնդելով, որ որևէ մեկին թոշակներից չեն զրկել, բայց թոշակ կարող են տրամադրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նա նշեց, որ կառավարության գալիք նիստում ընդունվելու է որոշում արցախցիների ժամանակավոր կեցության՝ փախստականի կարգավիճակ տալու մասին:
«Որով հետագայում արցախցիների գույքային իրավունքների պաշտպանման և հետապնդման համար կստեղծվի իրավական հիմք, որից հետո նրանք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն և որից հետո թոշակավորման հարցերն արագ կլուծվեն»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Անդրադառնալով վատ կացարանների խնդրին՝ Փաշինյանն ասաց, որ արցախցիները օբյեկտիվորեն կարող են բնակարաններ վարձել:
«Չեմ ասում, որ 4-աստղանի հյուրանոցում կարող են ապրել, բայց պատշաճ բնակարան կարող են վարձել»,-հայտարարեց Փաշինյանը
Գեղամ Նազարյանն արձագանքեց. «Տպավորություն ստեղծվեց, որ 5-հոգանոց ընտանիքը յուրաքանչյուր ամիս ահռելի գումարաներ է ստանում և մնում է Հայաստանում ապրող կողքի բնակիչներին էլ օգնեն»:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ անձամբ առնչվում է բռնագաղթածների հետ, որոնք ասսում են, որ ուզում են իմանալ Հայաստանում ապրելո՞ւ են, թե՞ չէ, պետությունը օգնելո՞ւ է բնակարան ձեռք բերելու համար:
«Մենք նույնքան պարտք ենք ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր տուն չունեն, պատշաճ կրթություն չեն ստացել և այլն ու այդպես շարունակ: Ձեզ թվում է, թե դուք լավ բա՞ն եք անում, իրականում վատ բան եք անում: Մի ստեղծեք հակադրություն, որովհետև ՀՀ կառավարությունը նույնպիսի պարտավորություն ունի ՀՀ քաղաքացիների հանդեպ»,-պատասխանեց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ սահմանամերձ գույեղերում բնակարանների ձեռքբերման 16 մլն դրամի ծարգիրը հասանելի կլինի նաև ԼՂ-ից բռնագաղթածներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան