Իսրայելը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կտրված է իրականությունից և կոչ է արել նրան հրաժարական տալ։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով ըմբռնումով է մոտենում երեխաների, կանանց և ծերերի զանգվածային սպանությունների քարոզարշավին, ի վիճակի չէ ղեկավարել ՄԱԿ-ը: Ես կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ ասել է Գիլադ Էրդանը:
Իսրայելի կողմից քննադատությունը հնչել է այն բանից հետո, երբ Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ բաց բանավեճի ժամանակ ասել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը «... տեղի չի ունեցել վակուումում, այլ հետևանք է օկուպացիայի, բնակավայրերի կառուցման, տնտեսական շրջափակման, տների ավերման և նրա, որ հակամարտության արդարացի լուծման հույսը մարում է»:
Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել է, որ հրաժարվում է հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտության վատթարացման կապակցությամբ:
«Ես չեմ հանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, հոկտեմբերի 7-ից հետո հավասարակշռված մոտեցման տեղ չի մնացել, ՀԱՄԱՍ-ը պետք է ջնջվի աշխարհի երեսից», - գրել է նախարարը X (նախկինում՝ Թվիթեր) սոցիալական ցանցում։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը համերաշխության այցով ժամանել է Իսրայել
- Գազայի հիվանդանոցները հայտնվել են խավարի մեջ՝ Իսրայելի կողմից վառելիքի ներկրման արգելքի պատճառով
- Իսրայելի պաշտպանության բանակը նշել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունը չեղարկելու պայմանը
- Իսրայելում ՀՀ դեսպանությունը կարևոր հայտարարություն է տարածել
- Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից 700 հազար մարդու տարհանման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան