Ծեծի ենթարկված Շահրամանյանը բողոք չի ներկայացնի
«Ոչ մի վնասվածք չեմ ստացել ես բախման օրը»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած միջադեպին, որտեղ իրավիճակը կտրուկ լարվեց, իսկ ինքը` Շահրամանյանը ծեծի ենթարկվեց:
Տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը չի պատրաստվում դիմել իրավապահներին։
«Ոչ մի բողոք չեմ ներկայացրել, ես գտնում եմ, որ դա պետք չի: Մեր ժողովուրդն է, ոչինչ», - ասել է Կարեն Շահրամանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի ժամանակ 4 անձ է ձերբակալվել
- Երևանում բողոքի ակցիայի մասնակից արցախցիները ծեծի են ենթարկել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարին
- Կարեն Շահրամանյանն Արցախում պաշտոն է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին