Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
Կրեմլում չգիտեն, թե Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայության առավելությունների բացակայության մասին, և նրանք մտադիր չեն ընդունել համապատասխան լրատվամիջոցների հրապարակումները: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դեռ չգիտենք, արդյոք նա ասել է այս խոսքերը, և եթե նա ասել է դրանք, ապա որտեղ, ինչ համատեքստում: Մենք նման տվյալներ չունենք»,-ասել է նա «Ինտերֆաքս»-ին՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի հրապարակումը:
Հարզրույցի անոնսում պարբերականը հայտնել էր, որ Փաշինյանը ասել է, որ առավելություններ չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանի շարունակական ներկայությանւ մեջ։ Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ բառացի մեջբերում չի արվում Փաշինյանից:
«Մենք չենք կարող Wall Street Journal-ը որպես առաջնային աղբյուր ընդունել»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
102-րդ ռուսական ռազմակայանը Գյումրիում տեղակայված է Հայաստանի հյուսիսում 1995 թվականից։ 2011 թվականին Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը։