Հուսահատություն, այլևս ոչինչ. Չեխ լրագրողի գրառումները Հայաստանից
«Ավելի ու ավելի շատ չեխեր են գալիս Հայաստան. Նրանց թվում կան հիանալի լրագրողներ»,-ֆեյսբուքյան իր էջում լուսանկարը հրապարակել ու գրել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։
Չեխ լրագրող Թոմաս Վլախն արդեն մի քանի օր Հայաստանում է։ Նա գրեթե ամեն օր ֆեյսբուքյան իր էջում Հայաստանից լուսանկարներ ու մեկնաբանություններ է հրապարակում։
Այս օրերին նա հանդիպել է Արցախից բռնի տեղահանված մարդկանց հետ, լսել նրանց պատմությունները։
«Արարատը, վազորդ Լեռնային Ղարաբաղից։ Նա ամեն ինչ թողել է տանը... Ի՞նչ է լինելու հետո։ Ընդհանրապես նման հուսահաություն դեռ չէի տեսել»,-գրել է նա։
Մեկ այլ գրառմամբ նա հրապարակել է ԽՍՀՄ անձնագրի լուսանկարն ու գրել. «Օգնություն կարիքի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղից եկած փախստականներին։ Հուսահատություն։ Այլևս ոչինչ չի կարելի ասել»։