«Աստված կպատժի նրանց, ովքեր մասնակցել են հարձակմանը». Վերագրում են Վագիֆ Խաչատրյանին
Բաքվի դատարանում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ «տուժողների» ելույթներից հետո մեղադրող դատախազը հարցեր է տվել Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ այդ իրադարձությունների ժամանակ ինքը Մեշալ գյուղում չի եղել։
«Աստված կպատժի նրանց, ովքեր մասնակցել են այդ հարձակմանը։ Նրանցից շատերն արդեն ողջ չեն, մյուսները փախուստի են դիմել 2020-ի իրադարձություններից հետո։ Այդ ժամանակ գյուղը լքել է 220 մարդ»,-ըստ ադրբեջանական կայքերի, ասել է Խաչատրյանը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 1-ին։
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է այս տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։
Հարակից հրապարակումներ`
- Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական նիստը շարունակվում է
- Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքերը. Էդմոն Մարուքյան
- Վագիֆ Խաչատրյան. Ներողություն եմ խնդրում, բայց ես այնտեղ չեմ եղել
- Ես այնտեղ չեմ եղել, հարգելիս. Վագիֆ Խաչատրյանը հակադարձել է «տուժողին»
- Բաքվի դատարանում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
- Ղազարյան. Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանի հասցեին հնչել են բռնության նույն կոչերը, ինչ ՀՀ ԱԺ-ում Արթուր Հովհաննիսյանի կողմից իմ նկատմամբ
- Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին