ՔՊ-ն փակ գաղտնի ընտրակարգով միաձայն՝ 67 կողմով Վճռաբեկ դատարանի երկու դատավոր ընտրեց
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, մինչև քվեարկութրյամբ ԱԺ նիստերի օարակարգի սպառմանն անցնելը, ներկայացրեց Վճռաբեկ դատարանի երկու դատավորների փակ, գաղտնի քվեարկության արդյունքները:
Նա ասաց, որ Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական պալատի թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել էր Կարեն Թումանյանի, Գուրգեն Մալխասյանի և Նաիրա Հովսեփյանի թենածությունները:
Բաբայանի տեղեկացմամբ՝ ԱԺ 107 պատգամավորից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, որոնք միաձայն ընտրել են Նաիրա Հովսեփյանին:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թափուր տեղի համար ԲԴԽ-ի առաջադրած Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածություններից, կրկին միաձայն՝ 67 կողմով ընտրել են ԲԴԽ գործող անդամ Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի հավակնորդների թեկնածությունները
- Արմեն Դանիելյանը չընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
- ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան