Կանադայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան
Հոկտեմբերի 25-26-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:
ԱԳ նախարարությունից հայտնում են՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպումը` պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպմանը կհաջորդի Արարատ Միրզոյանի և Մելանի Ժոլիի համատեղ մամուլի ասուլիսը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին