Գազայում բժիշկները ստիպված են վիրահատություններ իրականացնել առանց անզգայացման
Հոկտեմբերի 7-ից Իսրայելի կողմից փաստացի շրջափակման մեջ գտնվող Գազայի հատվածում իրավիճակը մոտ է կրիտիկական վիճակին, բժիշկները դեղորայքի բացակայության պատճառով ստիպված են առանց անզգայացման վիրահատություններ իրականացնել հենց հիվանդանոցների միջանցքներում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ուզբեկստանում և Ղրղզստանում Պաղեստինի դեսպան դոկտոր Ջավադ Ավադը։
Դեսպանը նշել է, որ Գազայի հատվածի հիվանդանոցները հաճախ հրթիռային հարձակման թիրախ են դառնում, և հիշեցրել է հոկտեմբերի 17-ի երեկոյան Ալ-Ահլի հիվանդանոցի տարածքում հրթիռակոծության մասին, որի հետևանքով, ըստ պաղեստինյան տվյալների, 471 մարդ զոհվել է, 342-ը՝ վիրավորվել։
Դիվանագետի խոսքով՝ ներկայումս Գազայի հատվածում փաստացի հումանիտար աղետ է սկսվել, չկա լույս, ջուր, դեղորայք, սնունդ, վառելիք: «Իսրայելցիները փաստացի արգելափակում են մարդասիրական օգնության առաքումը Գազա»,- հայտնել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հիվանդանոցները հայտնվել են խավարի մեջ՝ Իսրայելի կողմից վառելիքի ներկրման արգելքի պատճառով
- Իսրայելի պաշտպանության բանակը նշել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունը չեղարկելու պայմանը
- Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի հարվածներից 30 մարդ Է զոհվել
- Գազայի հատվածի բոլոր բնակելի շենքերի մոտ 30%-ն ավերված կամ վնասված է.ՄԱԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան