Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում չեն հանդիպի. Ժամանակ չունեն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը նախատեսված էր հոկտեմբերի վերջին Բրյուսելում, չի կայանա։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հոկտեմբերի վերջին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը չի կայանա ժամանակի սղության պատճառով»,- նշել է նա։
Նա հավելել է, որ Բրյուսելում նոր հանդիպման կազմակերպման աշխատանքները շարունակվում են, «ԵՄ-ն կարծում է, որ ի վերջո փաստաթուղթ կստորագրվի»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ադրբեջանական հարցը կքննարկեն ԵՄ-ում
- «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել
- Ալիև. Հայաստանի վարչապետը 6 ժամ թռնում է Գրանադա, իսկ Բիշքեկ գալ չի կարողանում
- Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման