Դե թող երկու անգամ մտածեն հաջորդ անգամ նման բան անելուց. Ալեն Սիմոնյանը՝ ռուսական կողմին
«Մեր կողմից նման հայտարարություն չկա, ենթադրում եմ, որ այն ավելի շուտ ադրբեջանական կողմից է», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը հետաձգվում է ադրբեջանական կողմի պատճառով:
Նա Ադրբեջանի այդ որոշումը չկապեց «3+3» ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությամբ՝ նշելով որ Հայաստանը չի կարող դուրս մանլ տարածաշրջանային գործընթացներից ;
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե հայկական կողմն ասել էր, որ հայ-դրբեջանական հարաբերություններն այլ հարթակում չեն քննարկի, բայց Թեհրանում քննարկվեց՝ Սիմոնյանն ասաց, թե պետք չէ ասել, որ Հայաստանը որևէ այլ տեղ չի քննարկելու խաղաղության գործընթացը ու հավելեց. «Դա սխալ կլինի, որովհետև, եթե չքննարկես տարածաշրջանի անվտանգությունը տարածաշրջանի երկրների հետ, հո չե՞նք գնալու ասիական ֆորմատներում քննարկենք մեր տարածաշրջանը» :
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում ծագած լարվածությանը՝ ԱԺ նախագահը հայտնեց, որ հայկական կողմը ՌԴ-ի հարցում միշտ պարկեշտ հռետորաբանության մեջ է իրեն պահել, ոչ դաշնակցային ձևով չի դրսևորել:
«ՌԴ հեռուստաալիքով հայտնի հաղորդումն առաջի՞ն դեպքն է… Հիշեք նույն ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, թե վատ պարողին ինչ է խանգարում, պրոպագանդայով զբաղվող հայտնի անձանց հայտարարությունները, վիրավորանքները»,-լրագրողին դիմելով՝ ասաց Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը, թե Սիմոնյանն է վիրավորել ՌԴ ԱԳՆ խոսնակին՝ ԱԺ նախագահն ասաց, որ Մարիա Զախարովային «քարտուղարուհի» ասելու մեջ վիրավորական բան չի տեսնում և այն ի պատասխախն է եղել այն ամենի, ինչ տեղի է ունենում :
«Վստահ եմ, որ ռուսական կողմն այս ամբողջ իրվիճակից ելնելով եզրակացություն կանի: Հայտնի հեռուստածրագիրը և հայտարարությունները ՀՀ-ում հակառակ արձագանքն են ունենում: Դե թող երկու անգամ մտածեն հաջորդ անգամ նման բան անելուց»,-ասաց Ալեն Սիմոնյանը
Հարակից հրապարակումներ`
- Եվս մեկ սադրանք է Երևանում ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման առթիվ․ Զախարովան արձագանքել է բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալմանը
- Պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար. Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
- Զախարովան ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումը` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին
- Ղարամյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Վատ պարողին ձվերն են խանգարում